Մասնագետները պարզել են, որ բարձր մակարդակի «վատ խոլեստերինով» մարդիկ ապրում են ոչ կարճ այն մարդկանցից, որոնց արյան մեջ կա նման խոլեստերինի ցածր քանակություն: Փորձագետները վերլուծել են նախորդ հետազոտությունները, որոնց մասնակցել է 60-ից բարձր տարիքի ավելի քան 68.000 մարդ:
Նրանք ստուգել են հիպոթեզը, որ «վատ խոլեստերինի» բարձր մակարդակը բարձրացնում է սրտանոթային հիվանդություններից մահվան ռիսկը: Արդյունքները վկայել են, որ կամ «վատ խոլեստերինի» բարձր մակարդակի ու սրտանոթային հիվանդություններից մահվան միջև կապ չկա, կամ կա հակառակ կախվածություն:
Դա նշանակում է «վատ խոլեստերինի» բարձր կենտրոնացումը հաճախ մեծացնում է կյանքի տևողությունը, որովհետև խոլեստերինը կանխում է Ալցհեյմերի կամ Պարկինսոնի հիվանդությունները: